Ձկներ

Երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում են Ձկները։ Այս աղջիկները շատ լավ մանիպուլյացիա են անում։ Իհարկե, նրանք սիրում են ուշադրություն, հաճոյախոսություներ և խնամք, սակայն իրենց համար որպես զուգընկեր նրանք փնտրում են վստահելի և ստուգված տղամարդկանց։

Սակայն սովորաբար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները  դեմ չեն խաղալ տղաների հետ, այդ պատճառով կարող են ձևացնել, որ ընկել են թակարդը։ Ուժեղ սեռը պետք է ուշադիր լինի, և եթե նրանք հանդիպեն աղջիկ Ձկան, ապա պետք է շատ չարչարվեն, որպեսզի արժանանան նրանց ուշադրությանը։

Առյուծներ

Առյուծները իսկական առաջնորդներ են, որոնք աչքի են ընկնում իրենց հպարտությամբ։ Այս նշանի ներկայացուցիչների սիրուն արժանանալը բավականին բարդ բան է, քանի որ նրանք բծախնդիր են ամեն ինչում, այդ թվում՝ նաև զուգընկերոջ ընտրության հարցում։

Տղամարդիկ պետք է շատ չարչարվեն, որպեսզի հայտնվեն աղջիկ Առյուծների ուշադրության կենտրոնում, սակայն հավատացեք, եթե դա հաջողվի, ապա ձեր չարչարանքներն անպայման կփոխհատուցվեն։

Այծեղջյուր

Առաջին հորիզոնականում Այծեղջյուրներն են։ Այս աղջիկները սկզբի համար պետք է հասունանան, որից հետո նրանք արդեն պատրաստ կլինեն ընտանիք ստեղծելուն։ Այս նշանի ներկայացուցիչներին շատ բարդ է գոհացնելը։

Նրանք շատ բարձր չափանիշներ ունեն, իսկ այդ չափանիշներին համապատասխան զուգընկեր գտնելը բավականին բարդ է։ Բացի այդ՝ նրանց համար միշտ առաջին տեղում է գտնվում աշխատանքը, հետո նոր՝ ընտանիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել