Tert.am-ը գրում է.

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով ԳԱԱ-ն վերանում է, «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» պարտադիր դասընթացներն էլ հանվում են, դրանով ստեղծվում է ապազգային միջավայր: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը. «Հուսանք՝ այս ամենը չիմացության արդյունքում է եղել: Նախագիծը մշակվել է՝ առանց գիտնականների և դասախոսների կարծիքը լսելու: ԳԱԱ-ից ոչ ոք չի մասնակցել դրա ստեղծմանը»:

Ըստ Մելքոնյանի՝ թյուր է այն կարծիքը, թե մեր ԳԱԱ-ն խորհրդային շրջանի վերապրուկ է. «Գիտության այս համակարգն առաջացել է Արևմտյան Եվրոպայում, մենք այն փոխառել ենք Խորհրդային Ռուսաստանից: Համալսարանական գիտությունը հզոր է ամերիկյան մոդելում: Վրաստանում և Ղազախստանում այդ փորձը կիրառվեց, և Գիտությունների ակադեմիաները միավորվեցին պետական բուհերին, բայց արդյունքները մխիթարական չեն»:

Ակադեմիկոսի պնդմամբ՝ հարևան Ադրբեջանի նախագահը քաղաքական խնդիր է դնում իր պատմաբանների առջև՝ ապացուցել, որ ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ն ադրբեջանական են, և դրա համար պատրաստ է շռայլորեն վարձատրել գիտնականներին. «Մեզ մոտ, օրինակ, քանի՞սը գիտեն, որ մեր ԳԱԱ-ն հրատարակում է հայոց պատմության ութհատորյակ, որից վեց հատորն արդեն լույս է տեսել: Սա դարակազմիկ նշանակության արտադրանք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել