Բրիտանական դերասանուհի Սոֆի Դի Մարտինոն միացել է «Լոքի» սերիալի դերասանական կազմին և ենթադրաբար կմարնավորի խորամանկության և խաբեության աստվածուհուն, հաղորդում է Deadline պարբերականը:

Պարբերականը հաղորդում է, որ ռեժիսոր Քեյթ Հերոնի՝ Marvel-ի այս սերիալում, որը դուրս կգա 2021 թվականին, չարի աստծո իր դերին կվերադառնա նաև դերասան Թոմ Հիդլսթոնը:

Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Դի Մարտինոն փաստացի «կկիսի դերը» Հիդլսթոնի հետ:

Սերիալում ներգրավված է լինելու նաև դերասանուհի Նատալի Փորթմանը, ինչպես նաև Թեսա Թոմփսոնը, որը կմարմնավորի Վալկիրիային, որը ԼԳԲՏ համայնքի առաջին բաց ներկայացուցիչն է լինելու Marvel-ի երկնակամարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել