Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները լյարդի քրոնիկ հիվանդության՝ ալկոհոլային հեպատիտի բուժման նոր մեթոդ են փորձարկել՝ վարակների օգնությամբ, հաղորդում է Nature պարբերականը: Այս հիվանդությամբ տառապող պացիենտների մահվան պատճառը հիմնականում հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների բազմացումն է, որոնք տոքսիններ են արտադրում:

Այս մանրէների դեմ պայքարի՝ մկների վրա արված գիտափորձերում գիտնականները վարակների չորս տեսակ են օգտագործել:

Բուժման արդյունքները ցույց են տվել, որ վարակներով ախտահարված մանրէները դադարել են տոքսիններ արտադրել: Նոր մեթոդը շուտով նախատեսվում է փորձարկել մարդկանց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել