Դերասան Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում։ Այս մասին հաղորդում է Box Office Mojo մասնագիտացված կայքը։

Յոթերորդ շաբաթավերջին՝ նոյեմբերի 15-17-ին կինոնկարը Հյուսիսային Ամերիկայում վաստակել է 5,6 միլիոն դոլար։ Դրա համաշխարհային վճարները հասել են 1 միլիարդ 16 միլիոն դոլարի, միևնույն ժամանակ՝ «տնային դրամարկղը» կազմում է 322 միլիոն, իսկ համաշխարհային վճարները՝ 694 միլիոն դոլար:

Նշվում է, որ Թոդ Ֆիլիպսի տեղծագործությունը R-վարկանիշով առաջին ժապավենն էր կինոյի պատմության մեջ, որը հավաքել է այդպիսի տպավորիչ գումար: Բացի այդ, «Ջոկերը» պատմության մեջ միայն երրորդ ֆիլմն է, որին դա հաջողվել է առանց Չինաստանում վարձակալության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել