Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց էր կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։

Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։

Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա- և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։

Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել