Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Չավուշօղլուն հայտարարել է Իրաքի Մոսուլ և Բասրա քաղաքներում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունները վերաբացելու մասին: Նշել է, որ Թուրքիան միևնույն ժամանակ շարունակում է աշխատանքներն Իրաքի Քիրքուք և Նեջեֆ քաղաքներում առաջին անգամ գլխավոր հյուպատոսություններ բացելու ուղղությամբ:

Թուրքիայի արտգործնախարարն Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հույս է հայտնել, որ անմիջապես կավարտվեն ցույցերը և Իրանում կրկին անդորր կհաստատվի:

Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը՝ նա նկատել է տվել, որ տեղահանված բնակիչների 50%-ը վերադարձել է տուն:

Ինչ վերաբերում է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ղեկավար գեներալ Ֆերհադ Աբդի Շահինի` (կեղծանունը` Մազլում Քոբանի) ԱՄՆ և Գերմանիա կատարելիք այցի մասին շրջանառվող լուրերին, ապա Չավուշօղլուն ասել է, որ պահանջել են ձերբակալել և Թուրքիային արտահանձնել նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել