168.am-ը գրում է.

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել էր 2018 թվականի նոյեմբերին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Նոյեմբերի 18-ին կայացել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի հանձնումն ուկրաինական կողմին, որոնք 2018 թվականի նոյեմբերին խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը Կերչի նեղուցի շրջանում Կիեւի կանխամտածված սադրանքի ընթացքում եւ կալանվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից»,- ասված է ԱԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին տարածված հաղորդագության մեջ:

«Հիշյալ նավերը մեր սահմանի ապօրինի հատման Ռուսաստանում շարունակվող քրեական գործի իրեղեն ապացույցներն են: Ուկրաինական կողմի պատասխանատու պահմանը դրանց հանձնումը հնարավոր է դարձել այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանի իրավասու մարմիններն ավարտել են նավերի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողությունները, եւ դրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում քրեական դատավարության շարունակման համար չի պահանջվում»,- ասել են ՌԴ-ի ԱԳՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել