Գիտե՞ք՝ ԴՆԹ-ն բջջում ինչ ա անում։ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉ ՄԻ ԲԱՆ։ ԴՆԹ-ի ֆունկցիան ընդամենը ինֆորմացիայի պահպանումն ու փոխանցումն ա հաջորդ սերունդներին։ «Գործ» անում են միայն սպիտակուցները, որ ԴՆԹ-ի ինֆոն կիրառականացնում են։

Նոր մի հեքիաթ հորինեցի․ լինում է, չի լինում, մի բջիջ է լինում։ Սա որոշում է գնալ օպտիմալացման ու ԴՆԹ-ն կտրում-թափում է, որովհետև բան չի անում։ Գիտե՞ք՝ ինչ ա լինում էդ բջջի հետ․ ճիշտ ա, մեռնում ա։

Իսկ գիտե՞ք՝ ԴՆԹ-ի քանի տոկոսն են կարդում-օգտագործում էն «գործ անող» սպիտակուցները, էսօրվա գնահատականով՝ 5%-ից ոչ ավելին։

Նոր մի հատ էլ հեքիաթ հորինեցի․ լինում է, չի լինում, մի բջիջ է լինում։ Սա որոշում է գնահատել ԴՆԹ-ի արդյունավետությունն ու իր կարճ խելքով որոշում է անպետք հատվածները կտրել-թափել։ Ի՞նչ ա լինում էդ բջջի հետ․ ճիշտ ա, ցրտերն ընկնում են, մեռնում ա։

Հարգելի՛ քաղաքական գործիչներ, մի՛ արեք սենց բաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել