Ermenihaber.am-ը գրում է.

Գերմանիայում  ընդդիմադիր ուժ համարվող «Կանաչների կուսակցությունը» կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Պատճառը Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման համար Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն է:

Պատվիրակությունները ձայների մեծամասնությամբ ընդունել են մի բանաձև, որը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող վերոհիշյալ ռազմական գործողության պատճառաբանությամբ պահանջում է չեղարկել Թուրքիայի և ԵՄ միջև կնքված փախստականների համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը Թուրքիան մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել