Panorama.am-ը գրում է.

«Խորհրդարանի պիկետն անօրինական է, սակայն, այդ անօրինականության համար պատասխանատու են պատգամավորները, որոնք չաջակցեցին խորհրդարանական ընտրություններում ամբողջական համամասնական ընտրակարգին անցում կատարելու սահմանադրական փոփոխությանը»,-այս մասին ֆեյսբուքում գրել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:

Պաշտպանը կարծում է, որ քաղաքական ճգնաժամը ստեղծվում է հենց մեծամասնական ընտրակարգը, որի հաստատումն է անկախ Վրաստանի քաղաքական պատմությունը:

«Եթե մեծամասնական ընտրվածներին իսկապես մտահոգում է ինքնակառավարման խնդիրները, ապա անհրաժեշտ էիրականացնել ապակենտրոնացման բարեփոխումներ: Դա համար են նրանք խորհրդարանում, որ իրականացնեն քաղաքական բարեփոխումներ, այլ ոչ թե ճանապարհներ վերանորոգելու, խողովակներ փոխելու կամ դպրոցներ վերանորոգելու համար», - գրել է  Լոմջարիան:

Ինչպես գրում է «Грузия Online»-ը, նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը տապալեց սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք ենթադրում էին, որ 2020թ.-ին խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին համամասնական ընտրակարգով՝ զրոյական ընտրական շեմով: Նախաձեռնությունը շարունակելու համար անհրաժեշտ էր, որ 150 պատգամավորներից 113-ը կողմ քվեարկեր, սակայն աջակցել էր միայն  101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավորներ դեմ էին քվեարկել, ձեռնպահ էր եղել 39-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել