Shamshyan.com-ը գրում է.

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում:

Իր հերթին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը հայտնել է, որ այսօր առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով. նրանք նույն ընտանիքի անդամներ են:

«Վթարի հետեւանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն եւ գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ:

4-ամյա եւ 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել