Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի վերջին ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի Գյումրի, իսկ դեկտեմբերի սկզբին արդեն պլանավորում ենք, որ Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքից գործառույթը կտեղափոխվի նորակառույց ավտոմաքսատուն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան հերթերին՝ ՊԵԿ նախագահը նշեց. «Կուտակումներն ավելի շատ կապված էին բանկերի հետ, որովհետև «Արարատ բանկի» մեր գործընկերները, որ նոր մասնաճյուղ էին բացել այնտեղ, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»:

Դավիթ Անանյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ քաղաքացիները հերթեր են վաճառում միմյանց. «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց: Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել