Երգիչ, ում ստեղծած երաժշտությամբ մի ամբողջ սերունդ է մեծացել։ Վիկտոր Ցոյի երգերի ամեն հնչյունում կյանքի ահռելի փիլիսոփայություն կա։ Առաջարկում ենք ծանոթանալ տաղանդավոր երաժշտի ու երգչի անմահ 16 մտքերին, որոնք նորից կսովորեցնեն ապրել։ 

1. Մարդիկ չեն կարող միանման մտածել, սակայն միմյանց հասկանալ պարտավոր են, հենց դրա համար են նրանք մարդ կոչվում։ 

2. Աստված կուռք չէ, ոչ էլ համամարդկային բժիշկ: Աստված աստված է, և նրա հանդեպ մեր մարդկային էմոցիաները տարածելը սխալ է:

3. Միակ բանը, որն ուզել եմ ու ուզում եմ, այն է, որ մարդիկ իրենց ազատ զգան ցանկացած իրավիճակներից, որ մարդ պահպանի ավելի շուտ ինքն իրեն, քան ինչ-որ արտաքին հարմարավետություն:

4. Ես ազատ մարդ եմ, որովհետև միշտ արել եմ այն, ինչ սիրել եմ և չեմ արել այն, ինչ չեմ ուզել:

5. Եթե դուռը բացելու բանալին չես գտնում, կոտրիր դուռն ուսով:

6. Հիշի՛ր, չկա ավելի ահավոր բան, քան ուղեղի ներսում գտնվող բանտը:

7. Ու եթե գրպանում ծխախոտի տուփ կա, ուրեմն ամեն բան այնքան էլ վատ չէ… 

8. Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես միշտ պատասխան եմ տալիս իմ արարքների համար: Ինձ համար առհասարակ կարևոր է, որ ապրելս հետաքրքիր լինի: Մնացածն ինձ հետաքրքիր չէ:

9. Մենք անմեղությունը կորցրել ենք սիրո համար կռիվներում: 

10. Մեզ ազնվության համար կարող են ներել գրեթե ամեն բան, օրինակ՝ ոչ այնքան պրոֆեսիոնալ խաղը, նույնիսկ ոչ այնքան պրոֆեսիոնալ գրված բանաստեղծությունները: Սակայն երբ ազնվությունը կորչում է, արդեն ոչինչ չեն ներում:

11. Ամեն մարդ իրավունք ունի ասելու: Եվ ամեն մարդ իրավունք ունի լսելու կամ չլսելու:

12. Համախոհներին որպես նվեր ուղարկում է Աստված:

13. Մենք շուտ հասունացած մրգեր ենք, ուստի մեզ շուտ էլ կուտեն:

14. Մահն արժե այնքան, որ ապրես, իսկ իրական սերն արժե այնքան, որ սպասես նրան ամբողջ կյանքում։ 

15. Մարդը չի կարող պաշտպանվել անձրևից, եթե այն իր ներսում է։ 

16. Եթե կա քայլ, ապա պետք է նաև հետք լինի։ Եթե կա ստվեր, ապա պետք է նաև լույս լինի։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել