Operativ.am-ը գրում է.

Արցախի բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը Արցախում հիմնել է «Վստահություն» անունը կրող կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 17-ին:

«Հարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով ժամանակի պահանջ եւ հասարակությանը այլընտրանք տալու գերնպատակը որոշում ենք կայացրել ստեղծել նոր` «Վստահություն» անունը կրող կուսակցություն` դեավանելով ազգային- պահպանողական գաղափարներ: Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձեւավորած հիմնադիր արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր նպատակը` անցյալում ստեղծված, հղկված, ժամանակի փորձությունները հաղթահարած եւ արժեհամակարգ դարձած սերունդներին փոխանցել»,- ասաց նա հիմնադիր համագումարի ժամանակ:

Նրա խոսքով` իրենք առաջնային են համարում անվտանգության ապահովմանն ուված գործուն քայլերը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը:

««Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից եւ պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ` միավորվելով հանուն նպատակների»,-ասաց նա:

Նա հավելեց, որ Արցախին անհրաժեշտ են ոչ թե կոսմետիկ ու ձեւական, այլ բովանդակային փոփոխություններ:

Արցախի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հարցը չի քննարկվել։

Նշենք, որ Գրիգորի Սահակյանն իր թեկնածությունն առաջադրել էր Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետի ընտրություններում, սակայն չէր հաղթել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել