Tert.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco խոշորագույն նավթային ընկերությունը գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, նավթային հսկան մտադիր է վաճառել իր 200 մլրդ արժողությամբ բաժնոտոմսերի 1.5 տոկոսը` մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում: Ի դեպ, յուրաքանչյուր բաժնետոմս գնահատվում է 30-32 ռիալ (8-8.53 դոլար):
Դա նշանակում է, որ Saudi Aramco-ն աշխարհի ամենաշահութաբեր և ամենաթանկարժեք ընկերությունն է և կարող է արժենալ 6-6.4 տրիլիոն ռիալ (1.6-1.7 տրիլիոն դոլար)՝ շրջանցելով Apple տեխնոլոգիական հսկային, որը տարիներ շարունակ ճանաչվում է ամենաթանկն աշխարհում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել