Հնդկաստանի Ասամ նահանգում մահացել է բեն Լադեն մականունով փղը, որը մեղավոր է 5 մարդու մահվան մեջ: Այս մասին հաղորդել է NDTV տեղական տեղեկատվական պորտալը:

35-ամյա փիղը մահացել է նոյեմբերի 17-ին: Կենդանուն վեց օր առաջ բռնել էին մարդկանց վրա հարձակումներից հետո: Նոյեմբերի 12-ին նրան տեղավորել են «Օրանժ» ազգային պարկում, որտեղ էլ նա մահացել է:

Տեղացիները կենդանուն անվանել էին բեն Լադեն՝ ի պատիվ նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի: Փղին արգելոց տեղափոխելուց հետո նրան նոր մականուն էին տվել՝ Կրիշնա:

Նահանգի իշխանությունները մի խումբ անասնաբույժներ են ուղարկել «Օրանժ» պարկ՝ դիահերձման համար: Նրանք կպարզեն փղի մահվան ճշգրիտ պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել