Լոնդոնի Դալիչի պատկերասրահից անհայտ անձինք փորձել են Rembrandt’s Light ցուցադրությունից գողանալ հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդտի երկու կտավները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, անվտանգության ազդանշանային համակարգի աշխատելուց անմիջապես հետո ոստիկանները ժամանել են պատկերասրահ:

Գողությունը նախաձեռնած անձինք կարողացել են դիմել փախուստի, իսկ Ռեմբրանդտի կտավները հայտնաբերվել են պատկերասրահի տարբեր հատվածներից:

Իրավապահները հետաքննություն են սկսել կատարվածի մանրամասները պարզելու նպատակով: Հետաքննության նպատակով որոշ ժամանակ ցուցադրությունը փակ կլինի այցելուների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել