24-ամյա բրիտանացի մոդելը պատմել է, թե ինչի միջով է անցել մինչև ցուցադրությունը, որի պատճառով որոշել էին, որ նա քայլել չգիտի:

Վերջերս Twitter-ում տեսանյութ է հայտնվել, որտեղ հանրահայտ insta-diva-ն ներքնազգեստ է ցուցադրում շատ տարօրինակ քայլվածքով: Ցուցադրությունը տեղի է ունեցել հուլիսին, բայց օգտատերերի ուշադրությունը գրավել է միայն հիմա: Եվ նրանք չեն հապաղել այդ առիթով բազմաթիվ խայթող մեկնաբանություններ անել, երբեմն նույնիսկ շատ վիրավորական:

Դեմին տեղեկացել է, որ իր վրա ծիծաղում են և որոշել է պատասխանել «սրամիտներին», գրում է People-ը: Աղջիկը պատմել է, որ իր համար դա դժվար և անսովոր փորձ էր: Նա մեկ տարվա ընթացքում կորցրել էր երկու ծնողներին և շատ ճնշված էր: Մոդելը համաձայնել է մասնակցել ցուցադրությանը՝ իրեն «թափ տալու» համար, բայց դա այնքան էլ չի հաջողվել:

«Այո, ես լավագույն պոդիումային մոդելը չեմ: Ես շատ էի հուզվում. իմ տոպը կորել էր, իսկ կոշիկները մեծ էին և ինձ համար շատ բարձր կրունկներով: Էլ չասած անձնական խնդիրների մասին. ես կորցրել էի ծնողներիս, մայրս մահացել էր ցուցադրությունից մեկ ամիս առաջ»,- ասել է Ռոուզը:

Այնուամենայնիվ, Դեմին նշել է, որ ինքն ամենևին չի ամաչում և հպարտանում է իրենով, չէ որ ոչ բոլորը կհամարձակվեին դա անել: Այս անգամ երկրպագուներն աջակցել են աղջկան: Նրանք նշել են, որ մոդելը ուժեղ մարդ է և խորհուրդ են տվել ուշադրություն չդարձնել չարախոսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել