Լոնդոնի Դալվիչի պատկերասրահից փորձել են Ռեմբրանդտի երկու կտավ գողանալ: Այս մասին նոյեմբերի 15-ին հաղորդել է Evening Standart թերթը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին: Տեղի ժամանակով 23.30-ին միացել է անվտանգության ազդանշանը և ժամանել են ոստիկանները:

Նրանցից մեկն ընկել է հանցագործի հետևից, սակայն վերջինս սպայի դեմքին անհայտ նյութ է լցրել: Հանցագործներին բռնել չի հաջողվել:

Երկու նկարներն էլ գտնվել են պատկերասրահի տարբեր տեղերում: Հիմա դրանք շուրջօրյա հսկողության տակ են գտնվում, որպեսզի ոստիկանությունը կարողանա անհրաժեշտ քննչական միջոցառումներ ձեռնարկել:

«Ռեմբրանդտի լույսը» ցուցահանդեսում հոլանդացի նկարչի 35 աշխատանք է ներկայացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել