Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը համաշխարհային վարձույթում 998 միլիոն դոլար է հավաքել: Այս մասին հաղորդում է Forbes-ը:

Ինչպես նշվում է, յոթերորդ հանգստյան օրերի ընթացքում ֆիլմը 316,6 միլիոն դոլար է հավաքել: Նախատեսվում է, որ շուտով ժապավենը 1 միլիարդ դոլար կհավաքի: Դա մոտավորապես 16 անգամ կգերազանցի ֆիլմի արտադրական բյուջեն:

Մինչ այդ «Ջոկերն» R-վարկանիշով ամենադրամարկղային ֆիլմն էր անվանվել ողջ պատմության ընթացքում:

R-վարկանիշի ֆիլմեր են համարվում այն ֆիլմերը, որոնց դիտմանը 17 տարին չլրացած դեռահասների մուտքը թույլատրվում է ծնողներից մեկի, կամ պաշտոնական ներկայացուցչի ուղեկցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել