Գերմանիայում Հանովերի բժշկական դպրոցի մասնագետներն առաջարկում են առցանց գնումներից կախում ունեցող մարդկանց հոգեկան խանգարումներով հիվանդներ ճանաչել:

Այս մասին գրում է The Times պարբերականը:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ հակված են անպիտան իրեր գնել նույնիսկ այն դեպքում, եթե դրանից հետո ֆինանսական խնդիրներ և դեպրեսիա է սկսվում: Նրանց կարծիքով՝ սրանք «կոմպուլսիվ շոփինգի» նշաններ են, որոնք մարդիկ չեն կարողանում վերահսկել:

Հետազոտության մեջ նշվում է, որ շատ խանութներ են մեծ կարողություն վաստակել «հոգեկան խանգարումներով» մարդկանց վրա, որոնք հիվանդ են շոպոհոլիզմով:

Նշվում է, որ գնումներից կախվածություն ավելի հաճախ երիտասարդներն ունեն: Մասնագետները հավելել են, որ զարգացած երկրներում չափահասների մոտ 5%-ը տառապում է այս խանգարումով: Նրանք կոչ են արել շոպոհոլիզմը հոգեկան խանգարում ճանաչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել