Այսօր, ժամը 10:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փոցոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը:
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել