Վալենտինա Յաշինան այն քիչ կանացից էր, որոնք ամուսնացել և երեխա են ունեցել մինչև մոդել դառնալը։

Բանն այն է, որ աղջիկը երբեք չի մտածել մոդելի կարիերայի մասին և թատրոնում հանդես է եկել որպես դերասանուհի։

Մի անգամ նրան փողոցում նկատել է լուսանկարիչը, ով հիացել է աղջկա գեղեցկությամբ և առաջարկելէ նրան նկարահանվել իր ամսագրի համար։ Ֆոտոսեսիայից հետո Վալենտինային սկսեցին տարբեր միջոցառումների հրավիրել, և աղջիկը որոշեց փողել թատրոնը, քանի որ նոր աշխատանքից ստացվող եկամուտն անհամեմատ ավելի բարձր էր։

Նրա կարիերան զարգացում էր ապրում, սակայն անձնական կյանքը վերջնականապես խորտակվեց։ Նրան լքեց ամուսինը, և աղջիկը որդու հետ միայնակ մնաց։

Վալենտինան չէր դժգոհում, քանի որ կարողանում է ընտանիքին կերակրել, և ահա կարիերայի վերջում նա հանդիպես երկրորդ ամուսնուն՝ Նիկոլայ Մալախովին։

Երկրորդ ամուսնու մահից հետո Վալենտինան մեծ կարողություն ձեռք բերեց. Նիկոլայը կնոջը ժառանգել էր 5 միլիոն դոլար գումար։ Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ անգամ այս ամենից հետո Վալենտինան կորցրեց ամեն ինչ։

Ասում են, որ նրա որդին ցանկություն չի ունեցել աշխատելու, այդ իսկ պատճառով ապրել է մոր հաշվին, իսկ թոռը վաճառել է բնակարանի իր մասնաբաժինը։ Գումարն ամբողջությամբ սպառվել էր, և ինչ-որ կերպ ապրել շարունակելու համար Վալենտինան ստիպված էր որպես հավաքարար աշխատել։ Չնայած որ նրա կյանքը այնքան էլ քաղցր չէր եղել, նա , միևնույն է, չէր բողոքում։ Որդին ու թոռը դադարեցին նրա հետ շփվել, և խորը ծերության ժամանակ Վալենտինային հազվադեպ էին այցելում։

Վալենտինա Յաշինան մահացել է 2004 թ. սրի կաթվածի հետևանքով՝ լիակատար միայնության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել