Մասնակի դիագնոզ (համընկնումները պատահական չեն, քաղաքականացնե՛լ)
————

Նյարդային բուլիմիան (լատ.՝ Bulimia nervosa) կամ պարզապես բուլիմիա` սնման խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով»:

Շատակերությունը կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունումն է:

Ինչպես շատ այլ հոգեբանական խնդիրների դեպքում, այնպես էլ բուլիմիայի ժամանակ այլ նշանների և ախտանիշների հետ մեկտեղ կարող են առաջանալ մոլուցքներ:

Բուլիմիա ունեցող անձինք մեծամասամբ նորմալ քաշ են ունենում: Բուլիմիան հաճախ ասոցացվում է այլ հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, նաև թմրանյութերի և ալկոհոլի կիրառման հետ կապված խնդիրները:

Բուլիմիան նաև բացասաբար է ազդում մարդու ատամների վրա: Համեմատած անորեքսիայի հետ` բուլիմիան հաճախ ավելի դժվար է ախտորոշվում, քանի որ բուլիմիայով հիվանդ անձինք հիմնականում ունենում են նորմալ կամ նորմայից քիչ բարձր քաշ:

Շատ դեպքերում բուլիեմիայով անձինք կարող են ունենալ էականորեն խանգարված սնուցում և խիստ ֆիզիկական ակտիվություն՝ չհամապատասխանելով բուլիմիային ախտանիշների ամբողջական խմբին:

Նմանատիպ այլ խանգարումները ներառում են շատակերությունը (binge eating disorder), Կլեյն Լևինի համախտանիշը և անձի սահմանային խանգարումը (Borderline personality disorder):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել