Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Թուրքիա 2020 թ.-ի հունվարի սկզբին: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է CNN Turk-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պուտինը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ղեկավարները կքննարկեն «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված աշխատանքների ավարտը և երկրների միջև հարաբերությունները:

Ավելի վաղ, նոյեմբերի սկզբին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հնարավոր էր համարել հունվարին երկու նախագահների հանդիպումը՝ գազատարը գործարկելու կապակցությամբ: Այնուհետև նա նշել էր, որ այցը տեղի կունենա, եթե Պուտինը և Էրդողանը անհրաժեշտ համարեն, մանավանդ որ նրանց միջև շփումները բավականին արագ են կազմակերպվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել