Armsport.am-ը գրում է․ 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Հունաստանից կրած պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց տպավորություններով.

«Նախ ասեմ, որ նվիրվածության առումով տղաները արեցին այն, ինչ կարող էին անել՝ առավելագույնս նվիրվեցին թե՛ անհատապես , թե ՛ ամբողջ թիմով: Բայց որակական առում զիջեցինք մրցակցին: Բավականին լավ կարծիք ունեինք հույների մասին, ու այսօր իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված ու կազմակերպված հավաքական ունեն: Կարծում եմ՝ նրանց հաղթանակն օբյեկտիվ էր: Մենք այսօր արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը»,- ասաց Խաշմանյանը:

Աբրահամ Խաշմանյանը չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե հավաքականը պաշտպանողական մարտավարություն էր ընտրել.

«Փորձում էինք առավելագույն կազմակերպված լինել պաշտպանությունում, փակել բոլոր գոտիներն ու արագ գրոհների շնորհիվ կազմակերպել մեր գրոհները: Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ապա հաշվից ելնելով մրցակցին էլ զիջեց մեզ տարածությունները: Փորձել էինք բալանսավորված խաղալ: Մրցակիցը 100 տոկոսանոց պահեր ստեղծեց ոչ միայն առաջին, այլև երկրորդ կեսում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել