BLOCKv թոքենի արժեքը նոյեմբերի 15-ին մեկ ժամում բարձրացել է 7,5 հազար տոկոսով: Այս մասին վկայում են Coinmarketcap հարթակի տվյալները, հաղորդում է Lenta-ն:

Մետաղադրամը գնահատվում է 0,088 դոլար: Ընդ որում, ալթքոինի առևտրի ծավալները մեծացել են 18,8 հազար տոկոսով՝ մինչև 66 հազար դոլար:

Մետաղադրամի ընդհանուր կապիտալացումը հասել է 244 մլն դոլարի, այդ ցուցանիշով ակտիվը զբաղեցրել է 33-րդ տեղը խոշորագույն կրիպտոարժույթների ցուցակում:

Թվային ակտիվը ներկայացվել է նաև խոշոր Bitfinex և Bittrex բորսաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել