Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է բռնություն ենթարկվել կարիերայի սկզբում:

50-ամյա գերաստղը կիսվել է 90-ականների սկզբից պատմությունով: Այն ժամանակ երիտասարդ և դեռ անչափահաս 16-ամյա երգչուհին անհայտ արտիստ էր և ստանձնում էր ցանկացած աշխատանք: Նա հաճախ ստիպված էր լինում անցնել քասթինգներ, երգել և պարել բեմում, որպեսզի որևէ դերակատարում ստանա որևէ նախագծում:

Ֆիլմերից մեկի քասթինգի ժամանակ, որում Լոպեսը պետք է նկարահանվեր թոփլես, ռեժիսորը պահանջել է, որ նա նկարահանումներից առաջ իրեն ցույց տա իր կուրծքը:

https://t.championat.com/s/735x490/news/big/m/e/kak-sejchas-vygljadit-dzhenifer-lopes_15690962921653332516.jpg

«Ես մեծացել եմ ոչ այնքան լավ թաղամասում` Բրոնքսում: Այնտեղ դու արագ սովորում ես թույլ չտալ քեզ վիրավորվել: Երբ ռեժիսորը պահանջեց հանել հագուստը և ցույց տալ մերկ կուրծքը, ես կտրուկ մերժեցի. «Մենք նկարահանման հրապարակում չենք:

Նկարահանում կլինի, ես կհանեմ շապիկս, ինչպես գրված է սցենարի մեջ: Բայց հիմա ես դա չեմ անի »,- հիշել է աստղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել