«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչյովան հաղորդել է, որ ստուդիան նախատեսում է սովետական «Դե, սպասիր» մուլտֆիլմի, որի հերոսներն այս տարի դարձան 50 տարեկան, նոր սերիաներ թողարկել:

«Առաջին սերիան հնարավոր կլինի տեսնել գալիք տարվա ամռան սկզբին, որից հետո, մեր ծրագրի համաձայն, կլինեն «Դե, սպասիր»-ի 26 նոր սերիաներ»,- Սլաշչյովայի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Իր հերթին, Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարել է, որ «մուլտֆիլմի վերաթողարկումը նվեր կլինի փոքր սերնդին»:

Հունիսին «Իզվեստիա» պարբերականը հաղորդել էր, որ ռուսաստանցիների մեծամասնությունն իրենց սիրելի մուլտֆիլմ է անվանել «Դե, սպասիր»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել