Միացյալ Նահանգներում տեղական իշխանությունները ձերբակալել են մի կնոջ, որը, վկայի հայտարարությամբ, գրեթե մեկ տարի իր ամուսնու մարմինը պահել է սառնարանում, հաղորդում է The Joplin Globe-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ջոփլինում (ԱՄՆ Միսուրի նահանգ): Մռայլ բացահայտումը կատարվել է այն բանից հետո, երբ վկան ոստիկանությանը հայտնել է, որ Փոլ Բարթոնի դին գտնվում է սառնարանում, Բարբարա Ուոթերսի տանը:

Տղամարդը հաղորդել է, որ Բարբարայի ամուսինը մահացել է 2018 թ.-ի դեկտեմբերի 30-ին: Նրա կինը ականատես վկային սպառնացել է սպանությամբ, եթե նա այդ մասին հաղորդի, ինչպես նաև խոստացել է սպանել ոստիկաններին, հրշեջներին և շտապօգնության աշխատակիցներին, եթե փորձեն մտնել նրա տուն:

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ կինը չճշտված «հոգեկան խանգարումներ» ունի, և, ինչպես հայտնի է, նրա տանը հրազեն կա: Փորձագետները ներկայումս նախատեսում են դիահերձում կատարել՝ նրա ամուսնու մահվան պատճառները պարզելու համար:

Բարբարա Ուոթերսը ձերբակալված է, նրան կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել