Ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Օլգա Բուզովան հայտարարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է teleprogramma.pro պարբերականը, Բուզովան իր այս մտադրության մասին հայտնել է նոյեմբերի 14-ին կայացած համերգի ժամանակ։

«Անգլերեն հաջորդ երգը ես կերգեմ «Եվրատեսիլի» ժամանակ»,- ասել է Բուզովան՝ չհստակեցնելով, թե Եվրատեսիլի որ տարվա մրցույթի մասին է խոսքը։

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Ռոտերդամում։ Կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ 16-ին։

2019 թվականին մրցույթն անցկացվել է Իսրայելում։ Հաղթել է Դունկան Լոուրենսը Նիդեռլանդներից՝ ստանալով 492 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Իտալիայի մասնակից Մամուդը, երրորդը՝ Ռուսաստանի մասնակից Սերգեյ Լազարևը։

Մրցույթի մասնակից երկրները նախապես անցկացնում են իրենց ազգային նախընտրական մրցույթը։ Մրցույթին ներկայացված երգը չպետք է թողարկված լինի կոմերցիոն նպատակներով կամ ներկայացվի հանրությանը մինչև մրցույթին նախորդող սեմտեմբերի մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել