Tert.am-ը գրում է.

Երևանի 2020 թվականի բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար ԱՆի խաչատրյանը:

««Սանիթեքին» տարեկան տալիս էին մոտ 5 մլրդ 200 մլն դրամ, հիմա նոր հիմնարկին էլ տալիս ենք նույն չափը, բայց այստեղ կա խնդիր, «Սանիթեքը» ծառայության արժեքի 20 տոկոս հարկ էր վճարում, իսկ նոր հիմնարկն այդ հարկը չի վճարում: Այսինքն՝ մոտ 600 մլն-ով ավել է իր գումարը «Սանիթեքից» կազմում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ այստեղ վտանգ կա: «Եթե հիշում եք՝ «Սանիթեքն» ասում էր, որ իր գումարը չի բավարարում և այո, այստեղ վտանգ կա, և այս պահին ինձ թվում է՝ դրա ժամանակը չէր, ավելի քիչ գումար պետք է հատկացվեր: Հիմա նոր հիմնարկը «Սանիթեքի» առնվազն առաջին տարվա չափ աշխատանք պետք է իրականացներ, մանավանդ 600 մլն-ով ավել գումար: Մենք աղբաման դատարկելով՝ ասում ենք, թե աղբահանություն ենք իրականացնում, բայց ո´չ բունկերներն են լիարժեք դատարկվում, ո´չ էլ սանմաքրման աշխատանքներ կան, նորից կրկնում եմ՝ 600 մլն «Սանիթեքից» ավել գումար ծախսելով»,- նշեց նա:

Ըստ Խաչատրյանի՝ 1 մլրդ 130 մլն էլ առանձին աղբի մեքենաներ ձեռք բերելու և այլ ծախսերի համար է հատկացվել նոր հիմնարկին, իսկ «Սանիթեքին» դա չէր տրամադրվում: «Իսկ «Սանիթեքը այդ 5 մլրդ-ով նաև իր աղբի մեքենաներն էր գնում, մնացած տեխնիկական հարցերն էր լուծում, մենք առանձին նրան գումար չէինք տալիս, իսկ այստեղ 1 մլրդ 130 մլն-ի չափով էլ առանձին գումար ենք տալիս»,- պարզաբանեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել