Hraparak.am-ը գրում է.

«Իշխանությունների գահավիժումը սկսում է էն պահից, երբ որ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարվել, դեռ ոչինչ չարած՝ նախորդներին սկսում են վարկաբեկել, քննադատել, և էսօր ամենամեծ պրոբլեմը, որ էսօր մեր հասարակական կյանքում կա, դա բովանդակային դիսկուրսի բացակայությունն է։ Հենց ուզում ես ինչ-որ մի բովանդակային միտք ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, չի լինում իշխանության գովերգում, քննադատական միտք է, միանգամից սկսում են պիտակավորել՝ սև ես, նախկին ես, թալանչի ես»,-այսօր «Վերնատան» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանը հիշեցրեց նախարարների աշխատավարձերի բարձրացման և իշխանության անհասկանալի ծախսերի մասին՝ գորգ լվանալու համար, վարչապետի մտքերը տարածելու համար և ոչ միայն, ապա նկատեց․ «Սրանք բաներ են, որ էս իշխանությունները պիտի իմանան, որ քայլեր են կատարում, որոնք կուտակվում են, և եթե իրենց թվում է, թե այսօր պետությունն իրենք են, և գործիք են դարձրել էդ պետությունը իրենց ձեռքում՝ ինչ ուզում են, անեն, էս ամենը չի մոռացվի, էս ամեն ինչը կուտակվելու է, և, այսպես ասած, հակընդդեմ հայցով, ի վերջո, հանդես են գալու բոլոր նրանք, ովքեր տուժել են էս ոտնձգություններից, կամայականություններից։ Էսօր իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ սամասուդ, բեսպրեդել, ինչ ուզում եք ասեք, որպեսզի ավելի պարզ մարդիկ հասկանան, և սա չի կարող անհետևանք մնալ։ Թող նույն սխալները չկրկնեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել