Tert.am-ը գրում է.

Ցանկացած իշխանության դեգրադացման հիմնական պատճառներից մեկն էլ մշտապես եղել ու մնում է ժամանակի ընթացքում իրականությունից կտրվելու, դրա մասին համակողմանի պատկերացում չունենալու անխուսափելի վտանգը: Այս խնդիրը առավելապես բնորոշ է իշխանական բուրգի ամենավերևում հայտնված գործիչներին, որի խորացումն ի վերջո վաղ թե ուշ հանգեցնում է իշխանության կորստի:

Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է բավական հարմարավետորեն նստել բուրգի գագաթին: Նրա մոտ ամեն ինչ լավ է. շքեղ առանձնատուն, ոչ պակաս շքեղ մեքենաներ, ցանկալին իրականության տեղ մատուցելուն սովոր չինովնիկներ, քծնողների մեծ բանակ, նույն այդ քծնողների  ջանքերով քծնելուն նույնքան սովոր մասսաների մասնակցությամբ հատուկ կազմակերպվող միտինգատիպ տեսարաններ և այլն: Միով բանիվ՝ Փաշինյանի համար ստեղծված են կատարյալ պայմաններ՝ թուլանալու, վերջապես սեփական մաշկի վրա զգալու աթոռի քաղցրությունը, մոտիկից շոշափելու այն, ինչի մասին ոչ վաղ անցյալում նա կարող էր ընդամենը երազել և ոչ ավելին:

Տարվելով սեփական ստվերով՝ Փաշինյանը, սակայն, կորցրել է պետական գործչի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն մի հատկություն՝ իրականության զգացողությունը, և ինքն էլ սկսել է հավատալ իր իսկ հորինած այն ստին, թե այնքան պոպուլյար ու հեղինակավոր է, որ իր հեղինակությամբ կարող է ծածկել նաև մյուսներին:

Նոյեմբերի 13-ին երկրի վարչապետը կրկին ԱԺ բարձր ամբիոնից ելույթներ էր ունենում՝շոշափելով, մասնավորապես, այս օրերին հասարակական հուզումների ու լայն քննարկումների, քննադատությունների տեղիք տված հրատապ թեմաների շրջանակ:

ԱԺ ամբիոնից, որը Փաշինյանը մշտապես օգտագործել է պոպուլիստական ելույթներ ունենալու համար, խոսելով տրանսգենդեր ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող ֆիլիմի թեմայի շուրջ՝ ջանացել էր ոչ միայն արդարացնել ֆիլմին հատկացված պետական ֆինանսավորման փաստը, այլև խրախուսանքի խոսքեր էր շռայլել ԿԳՄՍ նախարարության հասեցին՝ լայնախոհություն դրսևորելու համար: Ավելին՝ անդրադառնալով այս օրերին լայնորեն քննարկվող մեկ այլ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին՝ Փաշինյանը կրկին փորձել էր սեփական հովանու տակ առնել իր թիմակցին՝ պնդելով, թե «Հայաստանում պայքար է գնում սակավագիտության և լայնամտության միջև» և կրկին հնչեցնելով արդեն ավանդական դարձած հարցը՝ ի՞նչ է ասել սատանիզմ: Ընդ որում՝ նկատենք նաև, որ Փաշինյանը ճարպկել էր անքակտելի կապ նշմարել տրանսգենդերականության, սատանիզմի ու կոռուպցիայի միջև՝ դրանով, ըստ երևույթին, փորձելով հաճոյանալ պողոսներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել