Մեծանուն դերասան Սոս Սարգսյանը ոչ միայն իր դերասանական արվեստով, այլ նաև իր մտքերով մի ամբողջ պատգամ է թողել հայ ժողովրդին։ Առաջարկում ենք ծանոթանալ Վարպետի 15 մտքերին, որոնք ոչ միայն կսովորեցնեն ապրել, այլ նաև կծանոթացնեն մարդ մնալու նորւբ արվեստին։ 


1. 83 տարի: Շշմելու ա, շատ-շատ ա, է։

2. Աստծուց մի բան եմ խնդրում՝ հոգիս չառած միտքս չառնի։

3. Պետք է միշտ լսել հոգու կանչը, ինչը թելադրում, ուզում է…

4. Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է:

5. Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու:

6. Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։

7. Մեծ մարդիկ, որ շատ լինեն, նրանց արժեքը կկորի։

8. Մարդն այն տեսակ արարած է, որ անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար...

9. Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։

10. Իրար հասկացողության ճամփան բռնենք…

11. Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:

12. Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ո՛չ Խորիկը կա, ո՛չ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

13. Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը:

14. Մարդն, ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ… Բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

15. Արցախը Ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել