Լափամանն ի՞նչն է։ Սա ի՞նչ բառապաշար է։ Քաղաքական պաշտոն եք վարում, քաղաքական հակառակորդներ ունեք։ Նրանց մասին լափամանով խոսել նշանակում է նրանց վերաբերվել որպես շների։ Կամ եթե նրանք կտրվել են լափամանից, ու այն հիմա Ձեր ձեռքերում է, այլևս լափամա՞ն չէ։ Ձեր հակառակորդները, այսինքն, շո՞ւն են։ Ես չեմ հասկանում։ Նույնիսկ եթե դրախտ դարձնեք Հայաստանը, մարդկանց միջով անցնելու, նրանց պատիվը ոտնատակ տալու իրավունք չունեք։ Ես նոր եմ հասկանում, թե ինչու են Ձեր կողմնակիցներն այդպես հայհոյում մարդկանց։ Ձեզանից են սովորում։

Ես ուզում եմ, որ իմ երկրի ղեկավարները բարձր լինեն և ինձ՝ հասարակ ընտրողիս, համապատասխանեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել