Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին իր նախկին սիրելիին՝ կանադացի մոդել Գաբրիել Օբրիին, մեղադրել է ինցեստի և ռասիզմի մեջ, հաղորդում է Mirror-ը:

Հրապարակվել են 2011 թ.-ի դատական փաստաթղթեր, որոնցում աստղը հայտարարել է, որ հարաբերությունների ընթացքում դստեր՝ Նալայի հայրը, որն այժմ 11 տարեկան է, իրեն թույլ է տվել ռասիստական մեկնաբանություններ անել, ինչպես նաև հրաժարվել է խոստովանել, որ իրենց երեխան ծնվել է խառը միությունից:

Դերասանուհին պատմել է, որ մի քանի ամիս անց նա և Օբրին գրեթե դադարել են սեռական հարաբերություններ ունենալ, ինչի պատճառով էլ իր սիրելին սկսել է քննադատել իր մարմինը:

Երբ Բերին Օբրիին համոզել է գնալ հոգեթերապևտի մոտ, պարզվել է, որ ինտիմ կյանքում ձախողման պատճառն այն է, որ մոդելը սեռական կապ է ունեցել իր հարազատներից մեկի հետ, ինչը նրան հոգեբանական տրավմա է պատճառել: Բացի այդ, աստղի խոսքերով, նախկին սիրելին ընկճախտ է ունեցել, սակայն հրաժարվել է բուժվել:

Զույգը սկսել է հանդիպել 2005-ին, իսկ երեք տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Նալան: 2010 թ.-ին նրանք ամուսնալուծվել են, որից հետո Բերին ցանկացել է երեխայի հետ Ֆրանսիա տեղափոխվել՝ փորձելով թույլտվություն ստանալ դատարանի միջոցով: Նրա դիմումը մերժվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել