Tert.am-ը գրում է.

Մենք այդ գումարն ունենք, չենք էլ օգտագործում, և ճիշտ չէ, որ նման պայմաններում վարկ ենք վերցնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում հավանություն ստացած՝ ՎԶԵԲ-ից վարկ վերցնելու համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից մոտ 46 մլն եվրո վարկ վերցնել:

«Ուզում եմ շեշտել, որ Կառավարությունը Կենտրոնական բանկում մոտ 300 մլդ դրամի ավանդ ունի, որը շուրջ 600 մլն դրամի չափով գումար է: Կառավարությունը 2018-2019 թվականներին, ձախողելով մի շարք ծրագրեր, գումար է խնայել, ինչպես նաև 2018-2019 թվականներին լրացուցիչ հարկեր է հավաքագրել: Այս ամենը հիմա որպես ավանդ կա և չի օգտագործվում»,- ասաց Պարսյանը:

Պարսյանի գնահատմամբ՝ անհասկանալի է, որ Կառավարությունը չի կարողանում իր հավաքած գումարը ծախսել և փորձում է ՎԶԵԲ-ից վարկային միջոցներով գումար ձեռք բերել:  Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարը առաջին հերթին պետք է եղած գումարները արդյունավետ օգտագործեր, ապա նոր՝ վարկ վերցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել