Խոյեր

Կենդանակերպի այս նշանին մոտ ապրելը իրական ողբերգություն է։ Այս նշանի ներկայացուցիչները շատ բռնկուն և զգացմունքային անհատներ են։ Նրանք կարող են վեճեր ստեղծել և միևնույն ժամանակ չմտածել դրանց հետևանքների մասին։ Նրանք շատ համառ մարդիկ են, սակայն երբեք չեն ընդունում այդ փաստը։ Միշտ մնում են իրենց կարծիքին։ Նրանց համար շատ կարևոր է ցանկացած իրավիճակից հաղթանակած դուրս գալը։

Ցլեր

Այս մարդիկ նույնպես այդքան հաջողված հարևաններ չեն։ Շատ հազվադեպ են գնում որևէ զիջման։ Միշտ փորձում են վիրավորել ինչ-որ մեկին։ Եթե ծառի ճյուղերը կախվում են նրա տարածքի վրա, ապա նա անպայման դրա համար վեճ է ստեղծում։ Այս նշանի ներկայացուցիչը կշտապի վերացնել ծառը և միևնույն ժամանակ կվիճի հարևանների հետ։ Եթե ինչ-որ մեկը համարձակվի պաշտպանողական դիրք գրավել, ապա Ցլերը առավելագույնը կանեն, որպեսզի վեճն ավելի սրվի։

Երկվորյակներ

Նրանք նույնպես վատ հարևաններ են համարվում։ Իսկ վատն են դառնում այն պատճառով, որ շատ են սիրում երեկույթներ և աղմկոտ միջավայր։ Այս նշանի ներկայացուցչին չի հետաքրչքրում այն փաստը, որ հարևանությամբ նույնպես մարդիկ են ապրում, և որ նրանք այդ ժամին կարող են քնած լինել։ Այստեղ խնդիրն այն չէ, որ նրանք միտումնավոր են փորձում բարկացնել մարդկանց։ Նրանք ուղղակի չեն հասկանում, թե ինչպես կարող են մնացած մարդիկ այդքան ձանձրալի լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել