Հին եգիպտացիները սիրում էին տնային կատուներին մումիֆիկացնել, ապա՝ թաղել։ Սա լայն տարածում ունեցող պատմական փաստ է։ Սակայն, ինչպես պարզվում է, նրանք այն աշխարհ պատվով ուղարկում էին նաև առավել խոշոր չափերի վայրի կենդանիների։

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը՝ Կահիրեից հարավ գտնվող Սաքարա կոչվող նեկրոպոլիսումբհնէաբանները հայտնաբերել են ինչ-որ խոշոր, անհայտ կենդանու մումիա։ Մեր օրերում նման գտածոները անմիջապես չեն բացում, ամեն դեպքում՝ դա չեն անում միանգամից։ Այդ իսկ պատճառով այժմ դժվար է ասելը, թե կտորիտակ ինչ կա, սակայն, դատելով մարմնակազմվածքից ու չափերից՝ դա, ամենայն հավանականությամբ, առյուծ է։ Հայտնի է, որ եգիպտացիները հաճախ մումիֆիկացրել են ֆաունայի տարբեր ներկայացուցիչների՝ քաջահավերից մինչև կոկորդիլոսների, սակայն մումիֆիկացված առյուծ դեռևս երբեք չի հայտնաբերվել։ Հենց այս ամենն է գտածոն այդքան հետաքրքիր դարձնում։

Հնագիտության հարցերով եգիպտական նախարարությունը խոստացել է տոմոգրաֆիա անցկացնելուց հետո բոլոր տվյալները հանրայնացնել։ Տոմոգրաֆիան վերջնական պատասխան կտա այն հարցին, թե ում մումիան է հայտնվել հնէաբանների ձեռքում։

Սաքարան հայտնի է՝ որպես Եգիպտոսի առաջին դինաստիայի փարավոնների թաղման, հայտնի Ջոսերի բուրգի տեղակայման վայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել