ԱՄՆ Յուտա նահանգում երեք տարեկան աղջնակը փրկվել է այն բանից հետո, երբ կարի ասեղը խրվել է նրա գլխուղեղում: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:

Աղջիկը խաղալիս է եղել հարևանների տանը: Նա ցատկել է մահճակալի վրա և պատկերացրել, որ հսկայական կարի ասեղը կախարդական գավազան է: Ինչ-որ պահի աղջիկը սայթաքել է և ընկել հատակին: Ասեղը բերանի խոռոչի միջով մտնում է, գլխի հետևի հատվածից դուրս գալիս։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները կատարել են համակարգչային տոմոգրաֆիա, որը ցույց է տվել, որ ասեղը հասնում է ուղեղի կենտրոնին՝ անցնելով հիպոֆիզի և տալամուսի միջով: Դրանից հետո բժիշկները ապահով հեռացրել են ասեղը:

Ըստ բժիշկների՝ ասեղը չի վնասել կենսական օրգանները: Նրանք նշել են, որ նման բան չեն տեսել և աղջկան անվանել են «աշխարհի ամենահաջողակ երեխան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել