Armenpress.am-ը գրում է.

Անկարան չի հրաժարվի C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերից, նույնիսկ եթե ԱՄՆ-ը նրան վաճառի Patriot համակարգերը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնից վերադառնալուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ԱՄՆ-ին ասացինք, որ եթե նրանք ձեռնտու պայմաններով առաջարկեն Patriot-ներ, մենք դրանք կգնենք: Բայց կտրականապես ճիշտ չենք համարում C-400-ից լիովին հրաժարվելու ԱՄՆ-ի առաջարկը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու մասին խոսք չկա»,- Էրդողանի հայտարարությունը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:

«Մեզ համար կարեւոր Է, որ անվտանգության մեր համակարգում կա C-400: Մենք կգնենք ե՛ւ C-400, ե՛ւ Patriot, քանի որ դիվերսիֆիկացված ենք զարգացնում պաշտպանության մեր համակարգը: Սա Է մեր զինված ուժերի ռազմավարությունը»,-ասել Է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել