Ջեյմս Բաղյանը հայազի ամերիկացի տիեզերագնաց էր։ Այս մարդն առաջին հայը դարձավ, որը թռել է Տիեզերք։

Բացի դրանից, Բաղյանը ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ էր, օդաչու, ինժեներ և բժիշկ։ Մի քանի մասնագիտությունների առկայությունը չէր խանգարում տաղանդավոր հային փայլել դրանցից յուրաքանչյուրում։

Ջեյմս Բաղյանը ծնվել է 1952 թ. փետրվարի 22-ին Ֆիլադելֆիա քաղաքում՝ հայերի ընտանիքում։ Ջեյմսի հայը ծնունդով Տրապիզոնից էր, և ավելի ուշ տեղափոխվել էր Արցախ։ Հետագայում ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ։

Ապագա տիեզերագնացն ավարտել է Ֆիլադելֆիայի դպրոցներից մեկը, որից հետո ուսումը շարունակել է Դրեքսելյան համալսարանում՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Ավիացիայի նկատմամբ հետաքրքրությունը Բաղյանի մոտ պատահաբար չէր ի հայտ եկել. նրա հայրը՝ Ֆիլիպ Բաղյանը, օդաչու էր և ակտիվ մասնակցություն էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Օդաչուի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել, և մայոր Բաղյանին պարգևատրել են ամերիկյան Արծաթե խաչ մեդալով։

Ինքը՝ Ջեյմսը, 22 տարեկանից մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների։ 1976-1978 թթ. Բաղյանն աշխատել է Մերիլենդ նահանգի ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Նրա գործունեությունն այնքան արդյունավետ է, որ դարձել է մի քանի ինժեներական հայտնագործությունների հեղինակ։ Այնուհետև զբաղվել է տիեզերական կենսաբանությամբ և բժշկությամբ։

Արդեն 1977 թ. ավարտել է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանն ու ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ Մեկ տարի անց որպես վիրաբույժ աշխատանքի է անցել և միաժամանակ Լոնդոն Ջեքսոնի անվան տիեզեական կենտրոնում զբաղվել բժշկական ուսումնասիություններով։ Այդ ամենի հետ մեկտեղ ուսանում էր աերոտիեզերական բժշկության դպրոցում։

Իր առաջին լեգենդար թռիչքը Բաղյանը կատարել է 1989 թ. «Դոսքավերի» տիեզերանավով՝ որպես բժշկա-կենսաբանական ուսումնասիրությունների մասնագետ։ Այսպես, Ջեյմս Բաղյանը դարձել է առաջին բժիշկը, որը տիեզերքում տիեզերագնացներին առաջին օգնություն է ցույց տվել։ Բացի դրանից, բժիշկ-տիեզերագնացը բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել տիեզերական տարածությունում։

Երկրորդ թռիչքը կայացել է 19991 թ. «Կոլումբիա» տիեզերանավով։

ԱՄՆ-ում Բաղյանը հայտնի է Բեյջին ազգանունով։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետը բազմաթիվ շքանշանների ու մրցանակների է արժանացել, որոնք թվարկելն անհնար է։

Չնայած նրան, որ Բաղյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, նա մշտապես նվիրված է եղել իր իրական հայրենիքին՝ Հայաստանին։ Առաջին տիեզերական արշավանքի ժամանակ Հայաստանի վրայով թռչելիս Բաղյանը դիմել է իր արշավակիցներին մայրենի լեզվով և ասել.

«Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ իմ սրտում եք: Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն և բարգավաճում»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել