Tert.am-ը գրում է.

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել, ոչ էլ թիվ երկու, թիվ երեք, թիվ հինգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք մեր առաջ դրված՝ թվով մի քանի տասնյակ խնդիրներ լուծել և լուծում ենք, ես չգիտեմ իրեն ով ինչ է ներշնչել, ես շարունակում եմ պնդել, որ իր այնտեղ գտնվելը և, ընդհանրապես, Սահմանադրական դատարանում և նրա շուրջ եղած մթնոլորտը շարունակում եմ բնութագրել ճգնաժամ բառով»,-ասաց նա:

Անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը սատարում է Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: «Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հրապարակ դրած թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,-ասաց նա և նշեց, որ Եկեղեցու պատմության առարկայի դասավանդման վերաբերյալ Էջմիածնում հոգևոր խորհրդում ևս քննարկում է ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել