Hraparak.am-ը գրում է.

ՀՅԴ երիտասարդները կառավարության դիմաց շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մինչ հրաժարականի բուն պահանջին անցնելը, սակայն, ՀՅԴ-ականները նախ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե սեռը փոխած ծանրամարտիկ Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

Ակցիայի կազմակերպիչներից Գերասիմ Վարդանյանը բարձրախոսով հայտարարեց, որ եթե ՀՀ վարչապետը իր պաշպանության ներքո է վերցրել իր «սեռափոխված հերոսին», ապա իրենք էլ իրենց պաշտպանության ներքո են առել մեր ազգային արժեքները, մեր կրոնը, մեր պատմությունը լեզուն։


«Մեր հերոսներն այլ մարդիկ են, այլ արժեքներ կրողներ են։ Մեզ այդպիսի հերոսներ մի՛ հրամցրեք, իմ և այստեղ կանգնած քաղաքացիների հերոսը Ռոբերտ Աբաջյանն է, Թաթուլ Կրպեյանն է, Մոնթե Մելքոնյանն է, Մովսես Գորգիսյանն է, Արթուր Ալեքսանյանն է, Նազիկ Ավդալյանն է, Հենրիխ Մխիթարյանն է․․․ ձեր սեռափոխված հերոսին պահեք ձեզ, մեզ նման հերոսներ պետք չեն»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել