Նոյեմբերի 13-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամուրջից ընկել է «Թութխուն» գետի մեջ, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ` ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Հ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Ա. Ա.-ն մահացել են:

Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը։ 

Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել