Մեծագույն դերասան Խորեն Աբրահամյանը միշտ էլ առանձնացել է իր խորքային մտածողությամբ ու միայն իրեն հատուկ փիլիսոփայությամբ։ Առաջարկում ենք ծանոթանալ հանճարի 13 մտքերին, որոնք պետք է կարդալ ու հիշել ամբողջ կյանքում։ 

1. Լավը չտեսնելը նույնքան վտանգավոր է, ինչքան, ասենք երբ որ վատը չես տեսնում կամ չես ուզում տեսնել:

2. Շատ երկար ճանապարհ եմ անցնել, կողքից կարող են ինձ նայել ու ասել բախտը բերել է, բախտը բերե՞լ, չկա այդպիսի բան: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում վազվզել եմ:

3. Ռաբիսն էլ միատեսակ չի լինում, երգ կա, որ լսում ես ասում ես կեցցես, որ էս երգը երգում ես: Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ» երգը, որ լսում եմ, հուզվում եմ:

4. Հայի համար հայհոյանքը, դա ռուսի հայհոյանքը չի, ամերիկացու հայհոյանքը չի:

5. Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է: 

6. Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես՝  արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող:

7. Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն:

8. Առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի:

9. Խնդիրներին ազգովի նայեք, որ բոլորիս առաջ են, ոչ մեկս թող չմտածի սա իմ գործը չէ, ես գնամ տուն և այլն: Խնդիրներ կան որ ազգին է վերաբերում, ոչ մեկը չպիտի իրեն հեռու պահի այդ խնդիրներից:

10.  Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են:

11.  Միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:

12. Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա:

13. Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել