Panorama.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով երկու օր առաջ ազատ արձակվեց կալանքից, լրագրողների հետ այսօր հանդիպմանն անդրադարձավ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը մերժողների հիմնավորումներին։

«Նրանք ասում են, որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով նրա նկատմամբ չի կարող իրականացվել քաղաքական հետապնդում։ Վստահեցնում եմ, որ նման հիմնավորումը չի ենթարկվում որևէ քննադատության, քանի որ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար որևէ դեպքում պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ։ Բայց շատ կարևոր է,  թե իրականացվող գործողությունները որքանով են քաղաքական և որքանով են իրավական»,-մանրամասնեց Բաբայանը։

Նրա խոսքով, բոլորին շատ լավ հայտնի է իր նկատմամբ հարուցված քրեական գործի բուն իմաստը, հենց սկզբից հայտնի էր, որ այն քաղաքական է։

«Քաղաքական իշխանությունը մինչև քրեական գործերի շարք սկսելը ի սկզբանե քաղաքական նպատակը հայտարարել էր  Սահմանադրական դատարանի ինչ-որ փոփոխություններ՝ սկսած ՍԴ նախագահից։ Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակից»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել