Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Գարիկ Բադալյանի վարած Mercedes SLՏ 550 մակնիշի, 58-ամյա Մանուկ Վարդանյանի վարած Mercedes S550 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Տոնոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով 2 Mercedes-ները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել